ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Ստանալով անունակ դիմադրություն՝ Ադրբեջանը սեղմել և սեղմում է օղակը

Ստանալով անունակ դիմադրություն՝ Ադրբեջանը սեղմել և սեղմում է օղակը
01.09.2023 | 17:15

2021-ից այս կողմ չկա որևէ ռազմական գործողություն, որը նախաձեռնվել և իրականացվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ-ի նկատմամբ, որի քաղաքական և դիվանագիտական հիմքերի թողտվությունը ապահովված չլինի հայկական իշխանությունների կողմից և նրա քաղաքական մարտավարության արդյունքում:

Ադրբեջանը, Հայաստանի նկատմամբ իր զավթողական և պահանջատիրական բոլոր հիմնավորումներում շուրջ երեք տարի ստանալով անունակ դիմադրություն և հակաքայլ, սեղմել և սեղմում է օղակը: Այդ օղակը սեղմելու քաղաքական, ռազմական, դիվանագիական, բանակցային և նույնիսկ պատմական բոլոր հիմքերը ոչ թե նրանք են լեգիտիմացրել այլ ՀՀ իշխանությունները՝ որպես նվեր: Սա ոչ թե մեղադրանք է, այլ վերջին երեք տարիների պատմաքաղաքական ժամանակագրություն և քաղաքականության փաստական տվյալ:

P.S. Մեզ հետ տեղի ունեցող արհավիրքի մեջ ոչ թե ման եկեք մեր ախոյանի ամբիցիան, այլ մեր ամբիցիաների բացակայությունը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2180

Մեկնաբանություններ